Էդ մարդը կառավարման 6,5 տարվա ընթացքում չհասկացավ անհատի ու պետության տարբերությունը: Նախ՝ այն, ինչ ուղղված է անհատին, չի կարող մեխանիկորեն ածանցվել պետության վրա: Որովհետև անհատի դեպքում առկա է միայն իր շահը, իսկ պետության դեպքում՝ բազմաթիվ անհատների շահերը, որ միշտ չէ, որ համադրվում են: Ու երկրորդ՝ դրան գումարվում է հենց պետության շահը, որտեղ փողը չի առաջնայինը: Էնպես որ, փողը բարեկամ դարձնելու աստվածաշնչյան հորդորը չի կարող նույնությամբ տարածվել պետության վրա՝ որքան էլ դա ինքը ցանկանա:
Վախթանգ Սիրադեղյան